-
09.07.2020|
08:11
Եվրոպական արժեքներ բարձրագոչ անվան տակ, Աստծո և բնության կարգին անհարիր և հակառակ բազմաթիվ երևույթներ, որոնք Հայաստան ներմուծելու գետնաքարշ խոնարհություն են դրսևորում մեր իշխանությունների որոշ շերտեր՝ պատրաստակամություն հայտնելով դրանց վերաբերյալ զանազան կոնվենցիաների և համաձայնագրերի միանալու, դեմ են մեր ազգային արժեհամակարգին, մեր ժողովրդի ճնշող մեծամասնության կամքին:
-
09.07.2020|
08:09
Մի քանի օր առաջ աղանդավոր մի երիտասարդի հետ էի զրուցում։ Կյանքի խոսքից էր։ Բողոքում էր, ասում էր, որ «աղանդավորները Հայաստանում շատ են ու մարդիկ չեն տարբերակում աղանդը Ավետարանչական եկեղեցուց»։
-
08.07.2020|
21:47
Հետաքրքիր է, ինչքա՞ն գումար ծախսվեց այս ախմախությունը տպագրելու համար և ո՞վ էր այս հիմարության հեղինակը:
-
08.07.2020|
19:14
Նարեկ Սամսոնյանի մոտ եմ Կենտրոնի Ոստիկանության բաժնում։ Հենց նոր Ոստիկանության ներկայացուցիչը (կապիտան Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն.Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։
-
08.07.2020|
19:13
Բաց խոսելու ժամանակն է: Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգության միակ, կրկնում եմ` միակ երաշխիքն է:
-
08.07.2020|
19:09
Ժողովուրդ ջան, այնքան վիրավորված ու նեղացած եմ , որ ձեր հետ չկիսվել չեմ կարող:
Ես ամեն առավոտ աղջկաս հետ սպորտ ու արագ քայլ եմ անում, ունեմ առողջական խնդիրներ, ընդհուպ շնչառական... Միշտ հարգել եմ ոստիկանի աշխատանքը ու առհասարակ ես օրենք հարգող մարդ եմ, ու միշտ դիմակ եմ կրում` ենթարկվելով օրենքով սահմանված կանոններին;
-
08.07.2020|
16:53
Իշխանությունը, օգտագործելով բոլոր անբարո գործիքները եւ թքած ունենալով մարդու իրավունքի ու մեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես արհամարհանքի խոսք Սփյուռքի մեր հայրենակիցների հասցեին։
-
07.07.2020|
21:51
Մեզանից բացարձակ մեծամասնության համար հիվանդությունը պատուհաս է, դժբախտություն, որից մարդ ձգտում է ամեն գնով օր առաջ ազատվել:
-
06.07.2020|
20:02
Ինչպես եւ գիտեինք ու սպասում էինք, իշխանությունը հատեց օրենքի եւ բարոյականության բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Ես չեմ խոսելու իրենց մասին ու իրենց հետ։ Ես դիմում եմ ձեզ՝ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին։
-
06.07.2020|
16:53
Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայիս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է: Հիմա բոլորը հասկանում են այն, ինչ շատերը երկու տարի անընդմեջ պնդում էին: Բնավ պատահական չէր, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին իսկ հրահանգներից մեկը եղավ Վեհափառին պետական թիկնազորից զրկելը, այնուհետև` Եկեղեցու և Վեհափառի վրա ֆիզիկական հարձակումների վրա աչք փակելը, այնուհետև` օրենսդրական ամրագրումով Վեհափառին պետական թիկնազոր տրամադրելու օրենքի նախագիծը տապալելը, հոգևորականների վրա հրապարակային մատ թափ տալն ու ծնկի բերելու սպառնալիքները, հիմա արդեն` կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմություն առարկան վերացնելը: